13:00 , 19 օգոստոս, 2015
Armlur.am-ը գրում է.
«Ժողովուրդ»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ «Ռուսաստանի ձայնը» երաժշտական նախագծի նոր եթերաշրջանում իրենց ուժերն էին փորձելու Արամ MP3-ն ու Աննա Խաչատրյանը: Նրանք անցել էին նախընտրական փուլն ու պատրաստվում էին օգոստոսին մեկնել Մոսկվա` մասնակցելու կույր լսումներին: Պարզվում է, սակայն, իրադարձությունները ծավալվել են բոլորովին այլ, անսպասելի ուղղությամբ: Արամ MP3-ն «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ թե՛ իրեն, թե՛ Աննային չեն կանչել մասնակցելու կույր լսումներին` չներկայացնելով որեւէ հստակ պատճառաբանություն.

««Գոլոս»-ից ինձ հաղորդագրություն էին ուղարկել, որտեղ հայցել էին իմ ներողամտությունը եւ հայտնել, որ չեն կարող կանչել մրցույթին: Իսկ պատճառաբանությունը ոչ պրոֆեսիոնալ էր, խոսվում էր այս տարի նախագծին մեծ թվով հայերի ներգրավված լինելու մասին: Հետո ես կապ հաստատեցի նախագծի ադմինիստրատորի հետ, ով, պարզվեց, իրավասու չէր ինձ պատասխաններ տալու, եւ ասաց` կներեք, ես չգիտեմ պատճառների մասին, ասացի` շատ լավ: Այսինքն` ոչ մի կոնկրետ հիմնավորում չի եղել, ինչը զարմանալի էր: Նույն «ձեռագրով» մերժել են նաեւ Աննային»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ