11:50 , 19 օգոստոս, 2015
ԱՄՆ գիտնականները առաջին անգամ լաբորատոր պայմաններում աճեցրել են մարդկային ուղեղ: Մաշկի բջիջներից աճեցված սիսեռի հատիկից մի փոքր մեծ օրգանոիդը ֆունկցիայով և կառուցվածքով համարյա նույնն է, ինչ հինգշաբաթական մարդկային պտղի ուղեղը, հայտնում է BBC-ն:
Ինչպես բացատրում են գիտնականները, ստեղծված ուղեղը գիտակցություն չունի, սակայն նրա վրա կատարվող փորձերը կօգնեն նոր մոտեցումներ կիրառել Ալցգեյմերի հիվանդության դեմ պայքարի մեջ: