Ասպիրինի պարբերաբար օգտագործումը նվազեցնում է աղիների քաղցկեղի ռիսկը


11:10 , 19 օգոստոս, 2015

1020528837Ասպիրինի պարբերաբար օգտագործումը նվազեցնում է ավելորդ քաշով տառապող մարդկանց մոտ քաղցկեղի զարգացման ռիսկը, այդ մասին հոդվածը տպագրված է Journal of Clinical Oncology ամսագրում:

Newcastle University և University of Leeds համալսարանների գիտնականները հայտնաբերել են, որ ավելորդ քաշը կրկնապատկում է Լինչի ախտանիշով մարդկանց աղիների քաղցկեղի զարգացման ռիսկը: Այդ ախտանիշով մարդկանց գրեթե կեսի դեպքում հիմնականում զարգանում է աղիքների և արգանդի քաղցկեղ:

Տասը տարի տևած հետազոտության արդյունքում, որին մասկակցել է ճարպակալումից տառապող մոտ 1000 մարդ, մասնագետները բացահայտել են, որ պարբերաբար ասպիրին ընդունելու դեպքում քաղցկեղի առաջացման վտանգը գործնականորեն հավասարվում է զրոյի: Սակայն ասպիրինի չարաշահումը վտանգավոր է, քանի որ կարող է առաջացնել խոցեր և էրոզիաներ և նպաստել աղեստամոքսային համակարգի արյունահոսության: