09:09 , 19 օգոստոս, 2015Բաղադրությունը
հավի թևիկներ՝ 1կգ
սոյայի մուգ սոուս՝ 100գր
սխտոր՝ 15պճեղ
քարրի՝ 2ճ/գդ
Պատրաստման եղանակը
Հավի թևիկներն առանձնացնում ենք ֆալանգից (շատ ծայրի մասը կարող եք չօգտագործել): Մաքրում ենք սխտորը, անցկացնում քերիչով և խառնում քարրիի և սոյայի սոուսի հետ:
Ստացված մարինադը լցնում ենք հավի թևիկների վրա, թողնում ենք՝ մարինացվի մինչև 8 ժամ (այդ ընթացքում ժամանակ առ ժամանակ կարելի է խառնել թևիկները, որպեսզի համաչափ մարինացվեն):
Եփում ենք հավի թևիկները ջեռոցում 45-50 րոպե 200 աստիճանում:



