Փենյանը Սեուլից պահանջել Է դադարեցնել ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունները


06:55 , 19 օգոստոս, 2015

Lurer.com–ը գրում է.

Փենյանը Հարավային Կորեայից պահանջել Է դադարեցնել նրա կողմից ԱՄՆ-ի հետ համատեղ անցկացվող Ulchi Freedom Guardian զորավարժությունները, որոնք ուղղված են համատեղ գործողությունների մշակմանը ԿԺԴՀ-ի հարձակման դեպքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է «Նոդոն Սինմուն» թերթում հրապարակված մեկնաբ անության մեջ:

«Եթե համատեղ վարժանքները դադարեցվեն, ապա պայմաններ կստեղծվեն երկու Կորեաների հաշտեցման, ինչպես նաեւ ընտանիքների հանդիպման համար, որոնց բաժանել Է 1950-1953 թվականների պատերազմը»,-ընդգծվում Է հրապարակման մեջ:

Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը օգոստոսի 17-ին լայնածավալ համատեղ զորավարժություններ են սկսել Կորեական թերակղզու շրջանում: Դրանց մասնակցում են 50 հազար հարավկորեացի եւ 3 հազար ամերիկացի զինծառայողներ, վարժանքները կշարունակվեն մինչեւ օգոստոսի 28-ը:

Զորավարժություններն ընթանում են ԿԺԴՀ-ի կողմից խիստ դժգոհության ու սպառնալիքների պայմաններում, որը հայտարարել է, թե դրանք «քիչ են տարբերվում պատերազմ հայտարարելուց»: Ընդսմին Փենյանն սպառնացել է Միացյալ Նահանգների դեմ կիրառել ժամանակակից, աշխարհին անհայտ զենք, եթե նա չհրաժարվի վարժանքներ անցկացնելուց:

Սեուլում եւ Վաշինգտոնում ընդգծում են, որ զորավարժությունները բացառապես պաշտպանողական բնույթ են կրում եւ ուղղված են Կորեական թերակղզում կայունության պահպանմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: