Զբոսաշրջիկները կկարողանան գիշերել Վերսալի պալատներում


05:43 , 19 օգոստոս, 2015

versalskij_dvorec_10Ֆրանսիայում զբոսաշրջիկների համար այժմ մատչելի է էկզոտիկ հաճույքը: Նրանք կարող են գիշերել Վերսալում, հայտնում է travelnews24.ru-ն:

Թագավորական պալատում որոշ սենյակներ կկահավորվեն հյուրանոցային համարների նման: Սակայն այդպիսի հյուրանոցում մեկ գիշերն այնքան էլ էժան չի լինի, այնպես որ ոչ բոլորը կկարողանան պարծենալ Վերսալում անցկացրած գիշերով: