03:23 , 19 օգոստոս, 2015
Tert.am–ը գրում է.
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեին սպառնում է 4-ից 12 խաղի որակազրկում:
Պատճառն այն է, որ Իսպանիայի սուպերգավաթի «Ատլետիկի» դեմ խաղի 55-րդ րոպեին իսպանացին բղավել էր եզրային մրցավարի վրա՝ պահանջելով մրցակցի ֆուտբոլիստի խաղից դուրս վիճակ: Դրանից անմիջապես հետո Պիկեն կարմիր քարտի է արժանացել
Ըստ «Eurosport»-ի՝ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան նման արարքի համար ունի սահմանած տույժ և ֆուտբոլիստին սպառնում է նվազագույնը 4-ից առավելագույնը 12 խաղ որակազրկում:
Նշենք, որ Պրիմերայի առաջին 4 տուրերում «Բարսելոնան» մրցելու է «Ատլետիկի», «Մալագայի», «Ատլետիկոյի» և «Լևանտեի» հետ: