01:59 , 19 օգոստոս, 2015Դեպքը տեղի է ունեցել Լոնդոնի արևելյան հատվածում։ Սորտային շքեղ Aston Martin Vantage ավտոմեքենայի տերն այն կայանել էր սուպերմարկետի մոտ և մի քանի րոպեով մտել խանութ։

Եվ ահա թե ինչ է ֆիքսել մեքենայի ներսում տեղադրված տեսախցիկը. սևամորթ մի տղամարդ մանկասայլակով մոտենում է մեքենային, զննում այն, հետո, ամենայն հավանականությամբ նախանձից դրդված, գրպանից հանում բանալիներն ու քերծում մեքենան՝ պատճառելով 9000 ֆունտ ստերլինգի վնաս։ Այժմ նրան փնտրում է ոստիկանությունը։



