01:25 , 19 օգոստոս, 2015
Tert.am-ը գրում է.
Daily Mail-ը հայտնում է, որ ԱՄՆ-ում 38-ամյա կույս կինը ամուսնացել է Աստծո հետ:
Աղբյուրը մանրամասնում է, որ Ջեսիքա Հեյս անունով կինը աստվածաբանության ուսուցչուհի է, իսկ նրա արտասովոր պսակադրությունը տեղի է ունեցել Ինդիանայի Ֆոր Ուեյն քաղաքի մայր տաճարում: Արարողությանը ներկա են եղել հարյուրավոր անծանոթ մարդիկ:
Հարսնացուն անկեղծացել է նաև նման որոշում կայացնելու բարդությունների շուրջ: Ըստ նրա` նախ ինքը տարիներ է նվիրել աղոթքին ու որոնումներին: Այնուհետև` երկար մտածել է նաև հարսանեկան զգեստի շուրջ:
Աղբյուրն իր կողմից նկատում է, որ այս հարսնացուն, սակայն, մեղրամիս չի ունենա` հասկանալի պատճառներով:
ԱՄՆ-ում նման 200 կին կա, որոնք «ձեռնադրված կույսեր» են և համարվում են Աստծո հարսնացուները:





.jpg)


