18:27 , 18 օգոստոս, 2015
Ռուսաստանի դեմ պատվար ստեղծելու նպատակով Քրդստանը քաղաքական օրգանիզմ դարձնելու գաղափարը պատկանում է անգլիական հյուպատոս Փալգրեյվին։ Ճիշտ է, նրա հետնորդը՝ հյուպատոս Թեյլորը, 1869 թ. մարտի 18–ի իր զեկուցագրում անընդունելի և անիրականալի է համարում Փալգրեյվի առաջարկը, քանի որ քրդերն իրենք էլ համակրում էին Ռուսաստանին։ Այնուհանդերձ, անգլիական գործակալները Հայաստանում շարունակում էին իրենց քրդասեր քաղաքականությանը։ Բավական է ասել, որ էրզրումի հյուպատոսին նրանք կոչում էին «Քրդստանի հյուպատոս»: Թուրքերն էլ իրենց հերթին ջանում էին ջնջել քարտեզներից Արմանիստան անունը՝ փոխարինելով այն Քրդստանով։