Մեկնարկում է երիտասարդների աշխարհի առաջնությունը


22:00 , 18 օգոստոս, 2015

Մեկնարկում է երիտասարդների աշխարհի առաջնությունըPanorama.am-ը գրում է.

Վաղը Աստանայում կմեկնարկի հրապարակային հեծանվասպորտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին կմասնակցեն 32 երկրի, այդ թվում՝ Հայաստանի հեծանվորդները: 

Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի որոշմամբ` օգոստոսի 16-ին Աստանա մեկնած պատվիրակության կազմում են  Արմեն Գյոզալյանը (հավաքականի գլխավոր մարզիչ), Արսեն Բորյանը (մեխանիկ), Արթուր Ղազարյանը (բժիշկ-մերսող), իսկ աշխարհի առաջնությանը մասնակցելու են հուլիսին Հունաստանում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած Էդգար Ստեփանյանն ու Պավել Ստեփանյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ