Հրազդանի ՋԷԿ-ը կօգնի էլեկտրաէներգիա արտահանել Վրաստանի և Իրանի տարածքով


17:40 , 18 օգոստոս, 2015

751620Araratnews.am-ը գրում է.

Գործադիրի այսօրվա նիստում հավանության արժանացավ արձանագրությունը, որի համաձայն` «Գազպրոմ Արմենիայի» էլեկտրակայանները (Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը) կօգնեն էլեկտրաէներգիա արտահանել Վրաստանի և Իրանի տարածքով: Այդ գործողությունները կիրականացվեն «Գազպրոմ Արմենիա»  ՓԲԸ-ի հետագա գործունեության վերաբերյալ հայ-ռուսական արձանագրության շրջանակներում:

Ընկերությունն արտոնյալ իրավունք կստանա` միանալու 400 կիլովատ հզորությամբ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման նոր գծին` դրա կառուցումից հետո: