Եվս մեկ՝ աննկարագրելի վիճակում հայտնված ընտանիք


16:00 , 18 օգոստոս, 2015

Մարինեն, ով ընդամենը 32 տարեկան է, հայտնվել է անկողնում, ունի վիրահատության և ստացիոնար բուժման կարիք, սակայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով չի կարողանում բուժում ստանալ: (Մարինեն ոչ մի տեղ չի դիմել, կփորձեմ դիմել առողջապահության նախարարություն, գուցե օգնեն բուժում ստանալու հարցում): Նա ժամանակին աշխատել է, հաջողություններ գրանցած սպորտսմենուհի է եղել, սակայն անհաջող ամուսնությունից հետո հայտնվել է ծայրահեղ աղքատության շեմին: Ունի 2 անչափահաս երեխա, ովքեր այս պահին հոգ են տանում մայրիկի մասին: 13-ամյա տղան դպրոցից դուրս է եկել, աշխատում է, որպեսզի կարողանա հոգալ առօրյա հոգսերը, քանի որ պետք է վճարել տան վարձը, կոմունալ վարձերը, լուծել օրվա հացի խնդիրը և այլն, բացի դա էլ՝ ավտոմեխանիկի մոտ է սովորում, ուզում է մասնագետ դառնա, որ գումար աշխատի: Ընտանիքը դառը աղքատության մեջ է: Չկա ոչ սառնարան, ոչ հեռուստացույց, ոչ տարրական պայմաններ ապրելու համար, ոչ սպասք, ոչ անկողնային պարագաներ, տղաները չունեն հագուստ, փոքրը շուտով պետք է դպրոց գնա, սակայն գրիչ անգամ չունի, էլ չեմ ասում մանկական զբաղմունքների մասին՝ խաղեր, խաղալիքներ, հեռախոս ու համակարգիչ, գնդակ, հեծանիվ և այլն: Հաճախ առանց օրվա հացի են քնում, արդեն 3 ամիս է, ինչ տան վարձը չեն վճարել, շուտով դրսում հայտնվելու վտանգի առջև էլ կկանգնեն: Ընկերներ ջան, այցը կիրակի օրն է, նույնիսկ չգիտեմ էլ, թե ավելի շատ ինչ է անհրաժեշտ նրանց՝ գումար վարձերի համար, սնունդ, հագուստ և կոշիկ, կենցաղային իրեր, գրենական պիտույքներ, հիգիենայի պարագաներ, թե խաղեր ու խաղալիքներ: Առաջնահերթ կփորձեմ առողջական խնդիրները լուծելու միջոց գտնել: Հարցերի կամ առաջարկների դեպքում գրեք անձնական նամակով, որպեսզի փոխանակվենք հեռախոսահամարներով:
P.S Կարող եք անձամբ կապ հաստատել ընտանիքի հետ և այցելել նրանց, գրեք նամակ, կփոխանցեմ մայրիկի հեռախոսահամարը: Շնորհակալություն:

https://www.facebook.com/groups/ognenq/

Inecobank CJSC
2050922021627001
ստացող՝ Օգնենք Կարիքավոր ընտանիքներին ՀԿ
__________________
Arca Online-5527 3100 0000 5922
ստացող՝ Ս. Մանուկյան
_________________
Idram-594391097 ցանկացած վճարային ապարատից ցանկացած չափի փոխանցումներ կարող եք կատարել (թելսել, մեգափեյ և այլն)։ Գտնում եք դրամական փոխանցումներ բաժինը, այնուհետև Idram կոճակը և փոխանցում կատարում 594391097 համարին։