16:20 , 18 օգոստոս, 2015
Այսօր երևանում՝ Մեծարենցի փողոցի թիվ 75 տանը տեղի ունեցած ողբերգությունից նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Մայրը հայտնաբերել էր որդու՝ 25-ամյա Վլադիմիր Կարապետյանի դին՝ կացնի հարվածներով։ Մեզ հայտնի է դարձել, որ կացնահարության կասկածանքով ձերբակալվել է զոհի եղբայրը։ Նախնական տեղեկություններով՝ նա առողջական խնդիրներ ուներ։ Թե ինչն է եղել կացնահարության պատճառը, դեռ պարզվում է։
Դեպքի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: