Հերացի փողոցի չկարգավորվող հետիոտնային անցումն այսուհետ չի գործելու


15:50 , 18 օգոստոս, 2015

Heraci_2Araratnews.am-ը գրում է.

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է՝ հաշվի առնելով հետիոտնին զիջելու հանգամանքով պայմանավորված ճանապարհատրանսպորտային պատահարների հաճախակի առաջացման վտանգը` ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և ճանապարհատրանսպորտային պատահարներից ու դրանց անցանկալի հետևանքներից զերծ մնալու նպատակով 2015 թվականի օգոստոսի 18-ից Երևան քաղաքի Հերացի փողոցի չկարգավորվող հետիոտնային անցումը չի գործելու (հանվելու են ճանապարհային նշաններն ու մաքրվելու է գծանշումը):

ՃՈ-ն հորդորում է քաղաքացիներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները. Հերացի փողոցը հատելիս օգտվել ընդամենը 150 մետր հեռավորության վրա գտնվող վերգետնյա հետիոտնային անցումից: