15:25 , 18 օգոստոս, 2015
Կարծում եմ՝ շուտով ականատեսը կլինենք ռազմական և քաղաքական իրադարձությունների կտրուկ փոփոխման: Թերևս Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) քաջ գիտակցում է, որ թուրքական զինված ուժերը երբեք չեն հարձակվի, առավել ևս չեն ռմբակոծի բնակավայրերը, դրա համար, փոխելով ռազմավարական տակտիկան, իրենց զինված ուժերը լեռներից իջեցնում և կենտրոնացնում են ավելի «հուսալի» քաղաքներում, շրջաններում՝ նախապատրաստվելով զինված ապստամբության: Սա է վկայում նաև գիշերվա ժամերին նմանատիպ քաղաքներում քաղաք մտնող ճանապարհներին, կամուրջներին անցակետեր և բարիկադներ կառուցելը: Սպասվում է, որ այսօր կամ վաղը կլինի հրահանգ թուրքական իշխանության կողմից՝ «մաքրել» այդ անցակետերը: