Ամերիկյան Այովա նահանգի փոքրիկ քաղաքներից մեկի Հոլմս անունով վարսավիրն իր ավանդն էր ցանկանում ներդնել երեխաների դաստիարակության հարցում: Հոլմսն առաջարկեց անվճար կտրել բոլոր երեխաների մազերը՝ պայմանով, որ նրանք բարձրաձայն կկարդան որևէ պատմություն կամ գրքից մի հատված: Այդպիսով նա ցանկանում էր խրախուսել ընթերցանությունը երեխաների մոտ: Արդյունքն ապշեցնող էր: Վարսավիրանոցի մոտ հավաքվել էր ընթերցասեր երեխաների մեծ բանակ, ովքեր անվճար մազերը կտրելու դիմաց պատրաստ էին բարձրաձայն կարդալ որևէ ստեղծագործություն:


