14:00 , 18 օգոստոս, 2015
Life.panorama.am-ը գրում է.
Ներկայումս շատերը կարծում են, թե հոր դերը սահմանափակվում է ընտանիքը պահելու համար անհրաժեշտ միջոցների հայթայթմամբ: Որքանո՞վ է երեխայի համար կարևոր հոր հետ շփումն ու նրա ներկայությունը:
Հայրը` ընտանիքում:
Դաստիարակություն հասկացությունը չափազանց լայն է: Երեխաները դաստիարակվում են ոչ միայն բառերով և խրատներով, այլ նախևառաջ՝ ծնողների օրինակով: Ինչպես անգլիացի մասնագետներն են ասում՝ «Մի դաստիարակիր երեխայիդ, նա միևնույն է քեզ նման է լինելու: Դաստիարակիր ինքդ քեզ»:
Լիակատար ներդաշնակության համար ընտանիքում պետք է լինի 2 ծնող. Մայրը մարմնավորում է քնքշությունը, սերը, ջերմությունն ու հոգատարությունը, իսկ հայրը՝ ուժը, պաշտպանությունը, վստահությունն ու կայունությունը: Սա ոչ միայն ընտանիքի կարծրատիպային, այլև ճշմարիտ մոդելն է:
Երեխայի համար շատ կարևոր է հոր ներկայությունը, նրա վերաբերմունքը կնոջ, երեխաների, կյանքի նկատմամբ: Ներկայությունը բնավ չի նշանակում, որ հայրը պետք է երկար ժամանակ անցկացնի տանը. օրվա մեջ ընդամենը մի քանի ժամը բավական է, որ երեխան տեսնի, թե ինչպես է հայրը վերաբերվում ընտանիքի անդամներին:
Հայրը, որը աշխատանքից հետո խոսում է ընտանիքի բոլոր անդամների, այդ թվում՝ երեխայի հետ, հետաքրքրվում է նրա գործերով, ընտանիքի յուրաքանչյուր անդամին փոխանցում է վստահություն: Իսկ այն ընտանիւքներում, որտեղ հայրն իրեն թույլ է տալիս լինել կոպիտ, բղավել և ուժ գործադրել, երեխաների մոտ արմատանում է վախը, անվստահությունը և ներպարփակվածությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ