Հայաստանի քաղաքացին թմրանյութերի ներկրման կասկածանքով ձերբակալվել է Վրաստանում


13:20 , 18 օգոստոս, 2015

Հայաստանի քաղաքացին թմրանյութերի ներկրման կասկածանքով ձերբակալվել է Վրաստանում168.am-ը գրում է.

1978թ. ծնված Հայաստանի քաղաքացի Գևորգ Կ-ն ձերբակալվել է Վրաստան թմրանյութեր ներկրելու կասկածանքով, հայտնում է «Գրուզիա-օնլայնը»: Ինչպես հաղորդվում է, վերջինս ձերբակալվել է «Սադախլո» սահմանային անցակետում, երբ փորձել է Վրաստան տեղափոխել թմրանյութեր:

Խուզարկության ժամանակ իրավապահները առգրավել են նրա մոտից «Պիրալգինի» 40 հաբ:
Փորձաքննությունը պարզել է, որ դրանք պարունակում են 0,32 գրամ կոդեին:
Ձերբակալվածն ընդունել է իր մեղքը