Մադելին Ստյուարտը Դաունի սինդրոմով տառապող աղջիկ է, որը որոշել է ուշադրություն չդարձնել ստերեոտիպերին և դառնալ մոդել: 18-ամյա Մադելինը այնքան է ցանկացել իրագործել իր երազանքը, որ նիհարել է 20 կիլոգրամ, նկարել է իրեն և համացանցում տարածել` մոդել դառնալու ակնկալիքով: Արդեն մի քանի ամիս անց նա սկսել է համագործակցության առաջարկներ ստանալ:
Օրերս հայտնի է դարձել, որ Մադելինի կարիերայում նոր վերելք է. աղջիկը մասնակցելու է Նյու-Յորքի Նորաձևության շաբաթին: Այս նորությամբ նա կիսվել է Instagram-ի հետևորդների հետ:
«Գուշակեք, թե ո՞վ է գնում մասնակցելու Նյու Յորքի Նորաձևության շաբաթին»,- գրել է Մադելինը իր էջում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
