ՀՀ և ՌԴ կառավարությունների նոր համաձայնագրով գազի 1000 խմ-ը կմատակարարվի 165 դոլարով


12:50 , 18 օգոստոս, 2015

Lurer.com-ը գրում է.

ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքվող երկու արձանագրությունների մասին որոշման նախագծերը։ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նշեց, որ դրանցից մեկը վերաբերում է 2015թ-ի սահմանված գազի գնին, այն է՝ 165 դոլար 1000 խմ–ի դիմաց։

Նախարաը նշեց նաև, որ ֆինանսական հաշվարկի և հաշվառման մոդելի մշակման համար ստեղծվել է աշխատանքային խումբ, որի գործունեության արդյունքը կներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը։