Րաֆֆին այսօր պարզապես փայլեց Բաքվում (Video)


20:01 , 22 նոյեմբեր, 2012

Րաֆֆին այսօր պարզապես փայլեց Բաքվում: Կշռադատված ու հավասարակշիռ ելույթ էր` առանց ավելորդ ագրեսիայի ու պոպուլիստական հռետորիկայի: Էյֆորիայի մեջ ընկած և դիմացինին հոշոտելու պատրաստ ադրբեջանցի լրագրողներն անգամ չէին էլ փորձում թաքցնել սեփական մաղձը և փոխարենը բախվում էին Րաֆֆու կոնստրուկտիվ եզրահանգումներին: 
Կարծում եմ` այս ելույթն ու որդեգրած նման մարտավարությունը հատկապես գեղեցիկ էին Իլհամ Ալիևի twitter-յան էքստազի ֆոնին, երբ ադրբեջանական իշխանությունների ագրեսորության նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքը հստակ ուրվագծվեց: 
Վստահ եմ, որ այն, ինչ այսօր կատարվեց, աշխարհին մտորելու և համեմատելու լուրջ տեղիք կտա: Վստահ եմ նաև, որ Րաֆֆու ձևակերպումներին միջազգային հանրության արձագանքը չի ուշանալու:

Ելույթի հայերեն տարբերակը տես այստեղ