11:20 , 18 օգոստոս, 2015
Tert.am-ը գրում է.
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Ֆեյսբուք»–ի իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ սուտ են տեղեկությունները, թե Հայաստանում երեխաների են առևանգում և խոշտանգում։
«Վերջին օրերին որոշ անձինք սոցցանցերում լուրեր են տարածում, թե իբր հանրապետությունում երեխաներ են առևանգվում ու խոշտանգվում: Հայտարարում ենք, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Կեղծիքը տարածողներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ նման անպատասխանատու պահվածքից ու վերջ տալ հանրության մեջ անհիմն խուճապ տարածելու փորձերին»,- ասվում է գրառման մեջ: