Հանրապետությունում երեխաների առևանգման և խոշտանգման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը


11:03 , 18 օգոստոս, 2015

Լուրերը չեն համապատասխանում իրականությանը

Վերջին օրերին որոշ անձինք սոցցանցերում լուրեր են տարածում, թե իբր հանրապետությունում երեխաներ են առևանգվում ու խոշտանգվում:
Հայտարարում ենք, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
Կեղծիքը տարածողներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ նման անպատասխանատու պահվածքից ու վերջ տալ հանրության մեջ անհիմն խուճապ տարածելու փորձերին: