Օրվա բաղադրատոմսը. իտալաամերիկյան պիցցա-ռուլետ «Սթրոմբոլի»


09:18 , 18 օգոստոս, 2015

Բաղադրությունը

պիցցայի հում խմոր 
խոզապուխտ՝ 5-8 շերտ
երշիկ սալյամի՝ 5-8 շերտ
պրովոլոնե պանիր՝ 3 շերտ (կամ ցանկացած այլ չոր անյուղ պանիր)
մոցարելլա՝ մի քանի կտոր
ձվի դեղնուց՝ 1 հատ
ձիթայուղ

Պատրաստման եղանակը

Սեղանին շաղ տալ մի քիչ ալյուր, ապա ուղղանկյունաձև բացել խմորը: Սկզբում շարել կտրատված խոզապուխտը և երշիկը, ապա պրովոլոնե պանիրը և մոցարելլան՝ թողնելով խմորի ծայրից 3-4 սմ ազատ տարածք: 
Խմորը փաթաթել ռուլետի նման:
Ռուլետի վրա քսել ձիթայուղ, ձվի հարված դեղնուցը, ապա եփել ջեռոցում 20-25 րոպե 180-200 աստիճանում:
Պատրաստի պիցցան կտրատել փոքր ռուլետների և ուտել: