05:06 , 18 օգոստոս, 2015
Tert.am–ը գրում է.
«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսն, ով այսօր` օգոստոսի 17-ին երկարաձգեց պայմանագրի ժամկետը մադրիդյան ակումբի հետ, խոստովանել է, որ ակումբում ծանր ժամանակաշրջան է վերապրել:
«Չեմ ժխտի այն, ինչ ակնհատ է. «Ռեալում» ոչ այնքան լավ օրեր անցկացրի:
Մտածում էի, որ չեմ կարող մնալ այստեղ»,- իսպանացու խոսքերն է մեջբերում Real Madrid Info-ն:
Հիշեցնենք, որ Ռամոսն ըստ նոր պայմանագրի «արքայական ակումբում» կմնա մինչ 2020 թվականը: Տրանսֆերային պատուհանի ընթացքում բազմիցս նշվում է, որ նա կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: