Փայտփորիկը թաքստոց էր հիմնել հենց ալեհավաքի մեջ (տեսանյութ)


05:26 , 18 օգոստոս, 2015

Մրջնային կամ նույն ինքը կաղնու փայտփորիկը սովորաբար իր կաղինները թաքցնում է ծառի վրա արված անցքերի մեջ։ Բայց դրանք սկյուռիկները հաճախ գողանում են։

Այդ իսկ պատճառով նրանցից մեկը որոշեց ավելի հնարամիտ գտնվել և կաղիները պահել միկրոալիքային ալեհավաքի մեջ։

Դժվար թե թռչունն ուրախ լինի այն հանգամանքից, որ մարդիկ գտան նրա թաքստոցն ու դատարկեցին այն.