Իսպանիայում ցուլերի հետ ավանդական վազքի ժամանակ 7 մարդ է զոհվել


02:21 , 18 օգոստոս, 2015

IspaniyaՑուլերի հետ վազքի զոհերից մեկը Պենաֆիել քաղաքի քաղաքապետարանի 36-ամյա աշխատակիցն է, հայտնում է The Telegraph-ը:

Կատաղած կենդանիների զոհ են դարձել նաև Վալենսիա, Մուրսիա, Տոլեդո, Կաստելոն և Ալիկանտե նահանգների մի քանի բնակիչներ։

Հիշեցնենք, որ Կատալոնիան Կանարյան կղզիներից հետո երկրի երկրորդ շրջանն է, որտեղ պաշտոնապես արգելել են Կորիդայի անցկացումը:

Թեպետ, Իսպանիայում դեռ շատ են ավանդական միջոցառման կողմնակիցները: Նրանցից է նաև երկրի վարչապետ Մարիանո Ռահոյը: