20:04 , 22 նոյեմբեր, 2012
Շարունակում եմ ներկայացնել դավադրության տեսությունների և դրանք ստեղծած մարդկանց թոփ տասնյակը։ Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ
8. Էնդրյու Բեսիագո. Ճանապարհորդություններ ժամանակի միջով և կյանք Մարսի վրաԷնդրյու Բասիագոն, կարելի է ասել, պրոֆեսիոնալ է դավադրության տեսությունների ոլորտում։ Նա է սկիզբ դրել Մարսի վրա գոյություն ունեցող կյանքի և տելեպորացիայի վերաբերյալ ամենատարօրինակ պնդումներին ու վարկածներին՝ դեռ 1960-ականներին։ Ըստ նրա՝ ամերիկյան մի գաղտնի ծրագիր զբաղվել է հանճարեղ սերբ ֆիզիկոս Նիկոլա Տեսլայի գաղափարների հիման վրա աշխատող ժամանակի մեքենայի նախագծմամբ, և հենց Բեսիագոն էր ընտրված դառնալու ԱՄՆ առաջին ճանապարհորդը ժամանակի միջով։
Այնուամենայնիվ, Բեսիագոյին հայտնի դարձրեց նրա 2008 թվականի աշխատությունը, որտեղ նա պատմում էր, որ Մարսն իրականում բնակեցված է։ Ի թիվս տարբեր երկրաբանական և գիտական այլ փաստարկների՝ որպես փաստարկ նա ներկայացնում է գրառման մեջ առկա լուսանկարը, որը ՆԱՍԱ-յում կրում է PIA10214 հերթական համարը, որն արվել է 2007 թվականի նոյեմբերին Րովեր Սփիրիթ հետազոտական արբանյակով՝ Մարսի վրա գտնվող Գուսևի կրատերում։
7. Ֆրենկ Թիփլեր. Դավադրության տեսություն հարություն առած մեռելների մասին1997 թվականին հրապարակված իր «Ինչո՞ւ են մարդիկ հավատում տարօրինակ բաների» գրքում Մայքլ Շերմերը պատմում է գիտնականների մասին, ովքեր դարձել են հերետիկոսներ գիտության մեջ, որովհետև սկսել են պարանորմալ երևույթների խորացված ուսումնասիրություններ անել։ Ըստ Շերմերի՝ կրթված և խելացի մարդիկ հաճախ ավելի հակված են հավատալու կասկածելի ու տարօրինակ բաներին և որպես օրինակ բերում է Վոլտերի Պանգլոսսին, ում հետ ուղիղ համեմատական է անցկացնում՝ համեմատելով նրան Գրենկ Ջեյ Թիփլերի հետ, ով ֆիզիկոս-մաթեմատիկոս էր։