Ֆրանսիացիները թեյավճար տալու հարցում ճանաչվել են ամենաժլատը


23:45 , 17 օգոստոս, 2015

ostavlyat-li-chaevyeMetro-ի փոխանցմամբ՝ Direct Line Travel պորտալը կազմել է ամենագծուծ ազգերի վարկանշային աղյուսակը՝ կապված թեյավճարներ տալու հետ։ Դա կազմելու համար հարցում է անցկացվել մոլորակի 105 բարերի ու ռեստորանների անձնակազմի շրջանում։

Պարզվել է, որ հաշիվ վճարելիս ամենաժլատը ֆրանսիացիներն են։ Հարցվածների 30 տոկոսը Ֆրանսիայից եկած զբոսաշրջիկներին ճանաչել է ամենավատը սպասարկման լավ որակը գնահատելու հարցում և հետևաբար՝ ամենաժլատ ազգը թեյավճար տալու հարցում։

Երկրորդ տեղում բրիտանացիներն են՝ 20 տոկոս, իսկ եռյակը եզրափակում են իտալացիները՝ 11 տոկոս։ Եվրոպացիների թվում ամենաառատաձեռնը ճանաչվել են գերմանացիները՝ 21 տոկոս։