22:15 , 17 օգոստոս, 2015Panorama.am-ը գրում է.
«Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները Մոսկվայում քննարկել են սիրիական հարցը»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այսօր մեկնել է Մոսկվա: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած համատեղ մամլո ասուլիսի ընթացքում, Իրանի արտգործնախարարը, անդրադառնալով երկկողմ հարաբերություններին, նշել է. «Ծանր պահերին Ռուսաստանը մեր կողքին է եղել. Միջուկային խնդրի հանգուցալուծման հարցում Մոսկվան մեծ դեր ունի և հանդիսանում է մեր գլխավոր գործընկերը»:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Սիրիայի հարցը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ