Հզոր պայթյուն Բանգկոկի կենտրոնում. կան զոհեր


21:15 , 17 օգոստոս, 2015

150817125436_bangkok_explosion_motorbikes_624x351_afpgettyimagesԹաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում՝ տաճարի մերձակայքում հզոր պայթյուն է որոտացել: Զոհվել է առնվազն 15 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Այս մասին գրում է BBC-ն` վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները:

Նշվում է, որ այնտեղ քաոս է տիրում, ամենուր մարդկային մարմիններ են:

Հարձակումը տեղի է ունեցել երեկոյան ժամը 7-ին` Էրավան տաճարի մեձակայքում` Բանգկոկի կենտրոնական Չիդլոմ շրջանում:

Տաճարի մերձակայքում հինգաստղանի հյուրանոց կա:

Հայտնի է, որ պայթյունի վայրում գտնվել է նաև երրորդ ռումբը: Հատուկ ծառայությունները շարունակում են պայթուցիկ սարքեր որոնել: