Ռուբլին շարունակում է արժեզրկվել՝ հասնելով փետրվարյան մինիմումին


20:30 , 17 օգոստոս, 2015

Ռուբլին շարունակում է արժեզրկվել՝ հասնելով փետրվարյան մինիմումինPanorama.am-ը գրում է.

Չինական յուանի դեվալվացիայի և նավթի գների անկման պատճառով ռուբլու կուրսը շարունակում է արժեզրկվել՝ հասնելով այս տարվա փետրվարին գրանցված ցուցանիշին: Փորձագետների կարծիքով՝ օգոստոսի վերջին ռուբլու փոխարժեքը դոլարի նկատմամբ կհասնի 70-ի: Ռուսաստանի ազգային արժույթի կայունացման միակ հույսը կապված է ԱՄՆ-ում նավթի արդյունահանման ծավալների կրճատման հետ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:

«Բոլոր գործոնները խոսում են ռուբլու հետագա արժեզրկման մասին: Հիմնական գործոնները հանդիսանում են յուանի արժեզրկումը և նավթի գների ռեկորդային անկումը»,- ընդգծել է  «Калита-Финанс» վերլուծական կենտրոնի առաջատար մասնագետ Ալեքսեյ Վյազովսկին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ