Ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն են վերադարձել աշխարհի առաջնությունից


19:30 , 17 օգոստոս, 2015

Lurer.com-ը գրում է.

Բրազիլիայի Սալվադոր դա Բայա քաղաքում ավարտվել է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները միասին մեկ բրոնզե մեդալ են նվաճել:

Պատվո պատվանդանի երրորդ աստիճանին կանգնել է հունահռոմեական գերծանր քաշային Էդգար Խաչատրյանը: Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ հանդես եկող ազատ ոճի երիտասարդական հավաքականի վեց անդամներից միայն 5 կգ քաշային Ռազմիկ Միսակյանն է պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն վճռորոշ գոտեմարտը տանուլ է տվել:

Միսակյանն այս տարի Ստամբուլում կայացած երիտասարդների Եվրոպայի առաջնությունում արժանացել էր արծաթե մեդալի: