«Էյր Արմենիայի»՝ ծեծի ենթարկված սեփականատերը քթի ոսկորի կոտրվածք ունի


16:50 , 17 օգոստոս, 2015

Tert.am-ը գրում է.

Երևանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքում գտնվող «Էյր Արմենիա» ավիաընկերության ծեծի ենթարկված սեփականատեր Արսեն Ավետիսյանը գտնվում է բավարար կայուն վիճակում: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԵՊԲՀ մամուլի խոսնակ Ալեքսանդրա Հարությունյանը:

«Նա մեզ մոտ է տեղափոխվել երեկ երեկոյան: Վիճակը բավարար կայուն է, գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Քթի ոսկորի կոտրվածք ունի թեթև տեղաշարժով, ազդրի թիակի թեթև սալջարդով»,-տեղեկացրեց նա։

Ալեքսանդրա Հարությունյանը նաև նշեց, որ հետազոտությունների արդյունքում պարզ կլինի, թե հիվանդը երբ դուրս կգրվի: