Մերկելը դեռ որոշում չի կայացրել` 2017-ին կանցլերի թեկնածու առաջադրվելու մասին


14:00 , 17 օգոստոս, 2015

Lurer.com-ը գրում է.

Գերմանիայի կառավարության ղեկավար Անգելա Մերկելը խուսափել է պատասխանել այն հարցին, թե ինքը ԳՖՀ-ի կանցլերի թեկնածու առաջադրվելու է արդյոք 2017 թվականի ընտրություններում:

«Այդ մասին որոշում կընդունվի սահմանված ժամկետում, այն դեռեւս չի եկել»,- ասել է Մերկելը օգոստոսի 16-ին գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինքն առաջադրվելու է արդյոք 2017 թվականի ընտրություններում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: