Ծուլության դեմ ճապոնական մեթոդ. կայձեն


13:00 , 17 օգոստոս, 2015

content_144266093-1Կայձենը` 1 րոպեի սկզբունքը, ճապոնական մեթոդ է, որի էությունն այն է, որ մարդը որոշակի բանով զբաղվում է օրական ճիշտ 1 րոպե, ամեն օր և միևնույն ժամին, հայտնում է adme.ru-ն :

Դա շատ կարճ ժամանակ է, այդ պատճառով հեշտ է այն կատարել: Օրինակ՝ օտար լեզվով գիրք կարդալ, աչքերի վարժություն կատարել, ծանոթանալ յոգայի հետ և այլն: Իսկ փոքր քայլեր կատարելով՝ դուք կատարելագործվում եք և հասնում մեծ արդյունքների: Ոգևորվելով հաջողություններից՝ դուք աստիճանաբար կավելացնեք ժամանակը:

Շատ ճապոնացիների կարծիքով՝ կայձենը փիլիսոփայություն է, ինչը կարող է հաջողությամբ օգտագործվել ինչպես բիզնեսում, այնպես էլ անձնական կյանքում: