Լուսանկարը կորցրել է իր երբեմնի արժեքը


09:58 , 17 օգոստոս, 2015

Լուսանկարը կորցրել է իր երբեմնի արժեքը: Իհարկե, տեխնոլոգիայի զարգացումն իր դրական կողմերն ունի, բայց երբ մի երևույթ դառնում է մասսայական ու անկառավարելի, կորցնում է իր արժեքը: Նույն կերպ լուսանկարների դեպքում: Ժամանակին մարդիկ նկարները տպում էին, ալբոմ էին սարքում, որը տարիներ անց շատ հաճույքով նայում են հիմա: Հիմա բոլորի գրպանում լուսանկարող սարք կա, բայց, ասենք, 20 տարի հետո ի՞նչ ես նայելու, ո՞նց ես վերհիշելու անցյալը: Համակարգչում կորած ինչ-որ մի պապկայի մեջ գտնված լուսանկարներով երևի: Իմ կարծիքով՝ շատ քչերն են այսօր լուսանկարը տպում ու շատ ափսոս: Ամեն հին բան չի, որ ժամանակավրեպ է: Բայց այս ամենը կգիտակցենք միայն շատ տարիներ անց: