ԱՄՆ-ն չի երկարաձգի երկրում Patriot համակարգի տեղակայման մանդատը. Թուրքիայի ԱԳՆ7


05:48 , 17 օգոստոս, 2015

Tert.am–ը գրում է.

Ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը դուրս կբերվեն Թուրքիայից այս տարվա հոկտեմբերից հետո: Ինչպես հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ն, երկրի տարածքում ԱՄՆ զինված ուժերի այդ առաքելությունը չի երկարաձգվի, հաղորդում է ТАСС-ը:

«ԱՄՆ-ն տեղեկացրել է թուրքական կառավարությանն այն մասին, որ հոկտեմբերին ավարտվող՝ Թուրքիայում Patriot հակաօդային պաշտպանության միջոցների ստորաբաժանումների տեղակայման ընթացիկ առաքելությունը ներկայիս ռոտացիայից հետո չի երկարաձգվի: Այդ հարցով խորհրդակցություններ են անցկացվել այլ դաշնակիցների հետ: ԱՄՆ-ն և Թուրքիան քննարկում են հնարավոր այլ քայլերը, որոնք հնարավոր կլինի ձեռնարկել թուրքական անվտանգության ուժեղացման համար»,- ասված է գերատեսչության հայտարարությունում:

ԱԳՆ-ի տեղեկություններով՝ երկրում տեղակայված Patriot համակարգերը կվերադարձվեն ԱՄՆ-ին «չափազանց կարևոր արդիականացում անցկացնելու համար, որը թույլ կտա ամերիկյան ՀՕՊ միջոցներին հնարավորություն ունենալ պատասխանելու նոր ժամանակակից սպառնալիքներին և պաշտպանել Թուրքիային և դաշնակիցներին»:

Այդ որոշումը, ինչպես հայտնել է գերատեսչությունը, «ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համաշխարհային ճարտարապետության վերանայման» ծրագրի մաս է:

ԱԳՆ-ն  նշել է, որ ԱՄՆ-ն «պատրաստ կպահի տեղափոխման և տեղակայման համար բալիստիկ հրթիռների դեմ պաշտպանության միջոցները» հանկարծակի սպառնալիքի համար: