Հարիսոն Ֆորդը նկարահանման հրապարակում կոտրել է ոտքը


02:39 , 17 օգոստոս, 2015

Lurer.com–ը գրում է.

«Աստղային պատերազմներ»-ի 7-րդ մասի նկարահանումների ժամանակ դերասան Հարիսոն Ֆորդը կոտրել է ոտքը՝ գրում է 7days.ru-ն:

Հարիսոնի վրա է ընկել մաքսանենգներ Խան Սոլոյի և Չուբակիի լեգենդար տիեզերանավի դեկորացիայի մի մասը: Դերասանին կարողացել է դուրս բերել ֆիլմի ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսը:

Ավելի ուշ հարցազրույցում դերասանը միջադեպն անվանել է «ֆիլմի համար լավագույն նվեր»: Խոսքը ոչ թե դերասանի վնասվածքի, այլ նկարահանումների հարկադիր ընդմիջման մասին էր, որի ընթացքում հանգստացել է ֆիլմի ողջ անձնակազմը: