Ռուս կինոռեժիսորը ֆիլմ կնկարահանի Հոլոքոստի մասին՝ գերմանական հովվաշան տեսանկյունից


01:12 , 17 օգոստոս, 2015

Tert.am–ը գրում է.

լուսանկարը՝ Роскино-ի

Ռուս կինոռեժիսոր Կոնստանտին Ֆամը սկսել է «Բրուտ» ֆիլմի նկարահանումները, որում կցուցադրի Հոլոքոստը  գերմանական հովվաշան տեսանկյունից, գրում է lenta.ru-ն։

Ֆիլմում գլխավոր դերերը կկատարեն  Օքսանա Ֆանդերան և Ֆիլիպպ  Յանկովսկին։ Ֆիլմը հիմնված է չեխ գրող Լյուդվիգ Աշկենազու համանուն գրվածքի վրա։

Դրանում ցույց է տրվելու Հոլոքոստի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ողբերգությունը՝ Բրուտ անունով շան օգնությամբ։

Ֆիլմի սցենարի համաձայն՝ Բրուտին տանում են իր հրեա տիրուհու մոտից, ով ձերբակալվում է Նյուրնբերգում։ Վարժեցվելուց հետո նա դառնում է պահակաշուն՝  համակենտրոնացման ճամբարներից մեկում։