Գիտնականները մայաների հին բուրգի տակ ստորգետնյա լիճ են հայտնաբերել


13:10 , 15 օգոստոս, 2015

33320195-fdb6-4633-9a51-f8842fc07063-2060x1236Գիտնականները մայաների քաղաքակրթության տաճարի՝ Կուկուլկան բուրգի տակ ստորգետնյա լիճ են հայտնաբերել, հայտնում է ageofcomp.info-ն:

Բուրգը գտնվում է Մեքսիկայի Չիչեն-Իցա քաղաքում՝ Յուկատան թերակղզում: Հնագետները նաև կարողացել են չափել լիճը՝ լայնությունը՝ մոտ 25-30 մ, խորությունը՝ 20 մ: Գիտնականներից մեկի խոսքով՝ այդպիսի կազմավորում հնարավոր է, երկրաբանության մեջ այն կոչվում է կարստային երևույթ:

Բացահայտումն արել են Մեքսիկայի ինժեներիայի և երկրաֆիզիկայի ինստիտուտի գիտնականները: Գիտնականներին միայն մնում է պարզել՝ արդյոք լիճը եղե՞լ է մայա ցեղի գոյության ժամանակ: