«Ֆիորենտինան» հետաքրքրված է Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով


16:02 , 22 նոյեմբեր, 2012

Ինչպես տեղեկացնում է հեղինակավոր Goal.com ինտերնետ պորտալը, իտալական «Ֆիորենտինան» հետաքրքրված է Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով:
«Մանուշակների» ղեկավարությունը փոխարինող է ման գալիս թիմի չեռնոգորցի ֆուտբոլիստ Ստեֆան Յովետիչի համար, ով կարող է հեռանալ Ֆլորենցիայից:
Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին նաև անգլիական «Լիվերպուլը», Թուրինի «Յուվենթուսը» և Մյունխենի «Բավարիան»: