Այն մտածողությամբ, որն ունի մեր ժողովուրդը, պետություն չի կառուցվում


10:54 , 14 օգոստոս, 2015

Այն մտածողությամբ, որն ունի մեր ժողովուրդը, պետություն չի կառուցվում:
Դա մենք ապացուցել ենք Առաջին հանրապետության տարիներին:
Դա մենք ապացուցել ենք Երկրորդ հանրապետության տարիներին:
Դա մենք ապացուցում ենք հիմա:
Ժողովրդի մտածողությունը փոխել է պետք:
Եվ բոլոր կարգի պայքարները, իշխանահայհոյումները պարապ զբաղմունք են, որին մեր աչքի առաջ արդեն երկրորդ սերունդն է անիմաստ տրվում:

Ժողովրդի մտածողությունը փոխելու համակարգի կարիք է զգացվում: Սա՛ առաջարկեք աղմկելու և աղմուկի մեջ սեփական անձը ցուցադրելու փոխարեն...
Ժողովուրդը մի քանի անգամ ցույց է տվել, որ ունակ է վերափոխվելու....