Արևմտյան քաղաքակրթության ընձեռած՝ հանրային կյանքի սկզբունքները


23:29 , 13 օգոստոս, 2015

Արևմտյան քաղաքակրթության ընձեռած` հանրային կյանքի սկզբունքները` օրենքի գերակայություն, սոցիալական արդարություն, արժանիքների վրա հիմնված ընտրություն կամ առաջխաղացում և այլն և քրեաօլիգարխիկ համակարգը համադրելի չեն միմյանց: Համադրելի չեն նման իրականությամբ երկրի բնակչության մեծամասնության և նույն այդ համակարգի շահերը, չնայած համակարգը մեծ հաշվով հենվում է հենց այդ մեծամասնության մտածողության վրա: Առաջին հայացքից հակասական այս երևույթը մեր կյանքի հիմքն է` մեր մտածողությունը տիպիկ միջնադարյան, ֆեոդալական է` ճորտի և ճորտատիրոջ: Ճորտատիրական կարգերը համարյա ամենուրեք տապալվեցին բազմաթիվ ապստամբությունների և սոցիալական բունտերի պատճառով, և եթե այս տարրական ճշմարտությունը չի հասկանում նույն այդ համակարգի վերնախավը, ապա մի օր այն կզգա դա իր մաշկի վրա… Վախենամ, որ դա կբերի նաև մեր պետականության վերացմանը, ինչի ուղղությամբ լուրջ աշխատանք է տարվում «ռազմավարական դաշնակից և բարեկամ» հորջորջված երկրում. չինմաչինցի իմաստուն…