Այդ ո՞ր վաստակի համար է պարգևատրվել այդ կասկածելի ֆիզիոլոգիական ծագում ունեցող անձնավորությունը


21:19 , 13 օգոստոս, 2015

Image result for անդրանիկ նիկողոսյանՀայաստանը Ռուսաստանի կազմի մեջ մտցնելու առաքելության ջատագովներից մեկի հայտարարությունից հետո բողոքի մեծ ալիք բարձրացավ Հայաստանի հասարակության ներսում, եղան արդարացված և հիմնավորված պահանջներ՝ զրկել այդ սուբյեկտին նրան շնորհված պետական պարգևներից ու մրցանակներից, նույնիսկ եղավ տեղեկատվություն, որ արդեն իսկ ներկայացվել է պահանջ՝ վերադարձնել հանձնված պետական պարգևը, ԱԺ-ում սկսվել է գործընթաց՝ ԱԺ նախագահի կողմից հանձնված պարգևները հետ կանչելու նպատակով։ Որքան էլ որ նշված գործընթացներն արդարացված և հիմնավոր լինեն, մի կարևոր հարց մնում է պարզաբանման ենթակա։ Այդ ո՞ր վաստակի, ազգանվեր գործի կամ տիեզերական առաքելության համար է պարգևատրվել այդ կասկածելի ֆիզիոլոգիական և բարոյական ծագում ունեցող անձնավորությանը։ Ի՞նչ չափորոշիչներ են գործում պետական պարգևներ հանձնելու համար, ովքե՞ր են գնահատում, ի՞նչ ընթացակարգով է ընդունվում պետական պարգև հանձնելու մասին որոշումը։ Ինչո՞ւ են լռում սրան պարգևատրած պաշտոնյաները, ինչո՞ւ չեն խոստովանում, որ պարգևները հանձնել են շահադիտական նկատառումներով՝ շողոքորթելու համար սույն պարոնի գեո-քաղաքական հովանավորներին։ Թե՞ մեր ժամանակներում լռելն ամենաճիշտ լուծումն է։ Կխոսեն, կգրեն, կմոռանան, կանցնի, կգնա... Ուզում եմ հատուկ զգուշացնել, որ չի մոռացվելու, հիշվելու է, և ինչ-որ պահին բոլորը պատասխան են տալու պետության դավաճանին պետական պարգևներ հանձնելու համար։ Իսկ նման հայտարարություն անողներին ու նրանց պատվիրատուներին ուզում եմ զգուշացնել, որ երազախաբություն լինում է նաև հասուն կենսաբանական տարիքում...