11:57 , 22 նոյեմբեր, 2012էսօր հայկական դրամը դառնում ա 19 տարեկան, գրեթե նույնքան տարիներ ես զբաղվում եմ մեր ազգային արժույթի իմիջի բարձրացմամբ` 94-98 թթ. իբրեւ տնտեսական լրագրող, 98 -ից մինչ օրս իբրեւ PR պատասխանատու: Կա էսպիսի մի պատմություն. երբ դրամը դրվել է շրջանառության մեջ, այդ օրը մի աստղագուշակ զանգել է այն ժամանակ Գերագույն խորհրդի ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանին, հարցրել, թե որ օրը որ ժամին է ընդունվել դրամը շրջանառության մեջ դնելու որոշումը, այդ տվյալները ճշտելուց հետո նա կանխատեսել է, որ մեր դրամը սկզբնական շրջանում շատ դժվար ճանապարհ է ունենալու, բայց հետո կայունանալու է, ու ամեն ինչ լավ է լինելու: Կարծես թե նա չի սխալվել:
Ես ուզում եմ շնորհավորել բոլորին մեր պետության ատրիբուտներից մեկի՝ ազգային դրամի 19-ամյակի կապակցությամբ, իսկ դրամին ու մեր տնտեսությանը` կայուն զարգացում: Նաեւ շնորհավորում եմ ֆինանսական համակարգի աշխատակիցներին իրենց մասնագիտական տոնի կապակցությամբ, որը նշվում է նոյեմբերի 22-ին, ինչպես նաեւ տնտեսական ոլորտի լրագրողներին, քանի որ իրենք էլ մեծ ներդրում ունեն դրամի ու ֆինանսական համակարգի կայացման մեջ: Լավ լինեք ու լիքքքքըըը փող ձեզ՝ առանց գնաճի :ՃՃՃՃ
