Ադրբեջանում արգելվել է երեխաների անունը դնել Խիյարա, Շյուշեբենդ, Վոռ


14:40 , 13 օգոստոս, 2015

Lragir.am-ը գրում է.

Ադրբեջանի կառավարությանը կից տերմինաբանության հանձնաժողովը հրապարակել է անունները, որոնցով կարելի կոչել նորածին երեխաներին, գրում է oxu.az կայքը:

Հանձնաժողովը ցուցակից հանել է մի շարք տարօրինակ անուններ, օրինակ, Վոռ (գող). Շյուշեբենդ (պատուհանաշար), Ստական (բաժակ), Խիյարա (վարունգ), Պորտագալ (նարինջ), Լիմոնա (լիմոն), Անսամբլ և այլն: