Բրիտանացիներին օգնություն է անհրաժեշտ (photo)


05:52 , 13 օգոստոս, 2015

Բրիտանական գրադարանը կընդունի ցանկացած օգնություն, որն ուղղված կլինի 800 տարվա թրի գաղտիքը բացահայտելուն։

Երկշեղբ թուրը կշռում է 1,2 կգ և հասնում է 95,2 սմ–ի։

–Եթե բավական ուժեղ հարվածեն դրանով, ապա այն կարող է մարդու գլուխ կիսել,– պատմում է Ջուլիան Հարրիսոնը` գրադարանի վարիչը, ով ուսումնասիրում է վաղ Նոր շրջանը։

BM-Sword

Ենթադրվում է, որ զենքը պատրաստվել է Գերմանիայում 13–րդ դարի վերջին և 14–րդ դարի սկզբին, բայց այն ինքնին անգլիական է։ Այդ մասին վկայում է խաչաձև կոթը։ Այդպիսի բռնակով թրեր կրում էին անգլիացի ասպետները, որոնց պարտականությունների մեջ էր մտնում եկեղեցու պաշտպանությունը։

Royal_ms_16_g_vi_f365v

Սառը զենքի հանելուկը դրա շեղբն է, իսկ ավելի կոնկրետ` դրա վրայի +NDXOXCHWDRGHDXORVI+ գրությունը։ Ուտրեխտյան համալսարանի պրոֆեսոր Մարկ վան Հասսելտը կարծում է, որ գրությունը լատիներեն է։ ND–ն կարող է կրճատ Nostrum Dominus–ը լինել, ինչը նշանակում է «Տեր մեր, Հիսուս Քրիստոս» կամ Nomine Domini` Աստծո անունը։ XOX–ը կարող է խորհրդանշել Սուրբ Երրորդությունը։

BM-Sword detail

Գրադարանի կայքի մեկնաբանությունների բաժնում մեկն առաջարկել է, որ գրությունն արված է միջնադարյան վալլիական լեզվով, բայց այդ տարբերակը մերժվել է։ Բրիտանական գրադարանում նաև բացառել են թրի` վիկինգներին մշակույթին պատկանելու վարկածը։

Եվ ահա, եթե Դուք կարծում եք, որ գիտեք հանելուկի պատասխանը, ապա կարող եք Ձեր մեկնաբանությունը թողնել գրադարանի կայքում։