Մարդն ուզում է հայանալ, դառնալ քո եկեղեցու հետևորդ, իսկ դուք՝ տեղեկանք-ապացույց-եսիմինչ


22:12 , 12 օգոստոս, 2015

Картинки по запросу եկեղեցիԱսում են՝ դերսիմցի իսլամացած հայերի սերունդ երկու աղջիկների ու մի տիգրանակերտցի համանման ճակատագրով պատանու մեր տերտերները հրաժարվել են մկրտել առաքելական եկեղեցում (շա՛տ առաքյալաբար են վարվել, շա՛տ...) ու տեղեկա՛նք են ուզել առ այն, որ նրանք իսլամացած հայեր են... 
Նաև առաջարկել են (ինչպիսի քրիստոնեական-մարդասիրական փոխզիջում !) երեք տարի գնալ-գալ Հայաստան ու համապատասխան քննություններ հանձնել, որպեսզի հնարավոր լինի հասկանալ՝ արժե մկրտել, թե՝ ոչ....

ԵԹԵ ՍԱ ՃԻՇՏ Է, ապա այդ աղջիկներին կասեմ. 
- Մի՛ տրտմեք, սիրելիներս: Դեռ լավ եք պրծել: Կարող էին, չէ՞, տեղեկանք ուզել տեղամասային գինեկոլոգից, որ դուք անեղծ կույսեր եք, կամ ձեր մանկաբարձից, որ միայն անարատ կաթ եք կերել... Վերջում էլ քննության փոխարեն առաջարկեին գնալ գենետիկայի ինստիտուտ՝ ԴՆԹ-ի անալիզներ տալու....

Բա՛: Փաստորեն, մեր վեղարավոր վեհափառահպատակները կա՛մ бред исключительности ունեն, կա՛մ գիտեն՝ սովետական ԺԵԿ են. մարդ գալիս է, սեփական կամքով ուզում է վերադառնալ արմատներին, ուզում է, ԼԱՅՆ ԻՄԱՍՏՈՎ, հայանալ, դառնալ քո եկեղեցու հետևորդ, իսկ դուք՝ տեղեկանք-ապացույց-եսիմինչ..... 
Ուֆ, աման, եսիմ, է....